• 11 Jul 24

    Ճարպակալման պատճառներն ու կանխարգելումը


    Ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:

    Մարմնի քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները`

    • գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ

    • անառողջ սնունդ

    • ֆիզիկական ակտիվության պակաս

    • քնի անկանոն ռեժիմ

    Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ծանր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է:

    Քաշի ավելացումը կանխելու և նիհարելու քայլերը.

    • օգտագործե՛ք ցածր կալորիականությամբ և սննդարար նյութերով հարուստ մթերք` միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ,

    • սահմանափակե՛ք հագեցած ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը,

    • յուղոտ միսն ու մսամթերքը փոխարինե՛ք լոբազգիներով, ձկնամթերքով, թռչնամսով կամ անյուղ մսով,

    • հրաժարվե՛ք ալկոհոլից,

    • քաղցր գազավորված ըմպելիքի և հյութերի փոխարեն օգտագործե՛ք ջուր,

    • ամեն օր կատարե՛ք ֆիզիկական վարժություններ` արագ քայլք, լող

    • օգտագործե՛ք ցածր յուղայնությամբ կաթնամթերք:

    ????Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք ճարպակալում

    Հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)

    Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է: