Հայմորիտ
Ցուրտ եղանակին լայն տարածում է ստանում հայմորիտը։ Հայմորիտը, քթի հարակից խոռոչներից մեկի՝ հայմորյան խոռոչի բորբոքումն է։ Արտահայտվում է դեմքի կամ ճակատային շրջանի ցավերով, դժվարաշնչությամբ, քթարտադրությունով, երբեմն ջերմության բարձրացումով։
Ախտորոշումը դրվում է քթի հարակից խոռոչների ԿՏ կամ ռենտգեն հետազոտության վրա հիմնվելով։ Հայմորիտը անտեսելու դեպքում կարող է բերել լուրջ բարդություններ /ներգանգային, ներակնակապիճային/։
Նմանատիպ գանգատների հայտնվելուն պես անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում։