🦠Հելիկոբակտեր պիլորի. Ստամոքսի թաքնված վտանգ, որը պետք չէ անտեսել😧
Հելիկոբակտեր պիլորին մանրէ է, որը կարող է ապրել մեր ստամոքսի լորձաթաղանթում տարիներ շարունակ՝ առանց որևէ ակնհայտ ախտանշանի
Այնուամենայնիվ, այս բակտերիան պատասխանատու է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի շուրջ 80%-ի համար,
Հելիկոբակտերը կարող է առաջացնել նաև բորբոքումներ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ստամոքսի քաղցկեղի ռիսկը:
Հիմնականում կարող է դրսևորվել հետևյալ գանգատներով՝
- փքվածության կամ տհաճ զգացողություն էպիգաստրալ շրջանում, որը շատ հաճախ կարող է միակ գանգատը լինել,
- հաճախակի գխտոց, բերանում թթվության կամ դառնության զգացում,
- սրտխառնոց, փսխում, այրոցի զգացում` կրծոսկրի հետևում,
- էպիգաստրալ շրջանում` ցավեր: