Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։
Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները
♦ տարիքը` 40 և ավելի,
♦ ավելորդ քաշ կամ ճարպակալում,
♦ ժառանգականություն,
♦ սիրտ-անոթային հիվանդություններ,
♦ զարկերակային գերճնշում,
♦ խոլեստերինի բարձր մակարդակ:
Ինչպե՞ս կանխարգելել
♦ վերանայել կենսակերպի կանոնները,
♦ օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,
♦ օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,
♦ բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,
♦ սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։
Կարևոր է`
♦ վնասակար սովորություններից հրաժարվելը,
♦ ֆիզիկական ակտիվությունը,
♦ սննդային օրագրի վարումը,
♦ առողջ քունը։
Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։