• 30 Oct 24

    Ինչու՞ է իջնում թրոմբոցիտների քանակը


    Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք մասնակցում են արյան մակարդմանը։ Դրանք դադարեցնում են արյունահոսությունը վնասվածքների ժամանակ, իսկ եթե քանակը բավարար չէ, օրգանիզմը դադարում է «պայքարել» վնասվածքների դեմ և առաջանում է թրոմբոցիտոպենիա:  Այն ախտորոշվում է, եթե արյան մեջ թրոմբոցիտների քանակը ցածր է նորմայից ` 150 հազարից։  Ինչու՞ է թրոմբոցիտների մակարդակը նվազում։

    • Օրգանիզմը կուտակում է թրոմբոցիտները փայծաղի մեջ։

    • Օրգանիզմն ավելի քիչ թրոմբոցիտներ է արտադրում, քան անհրաժեշտ է, առկա է՝ -լեյկոզ, -անեմիայի որոշ տեսակներ, -վիրուսային վարակներ, ինչպիսիք են հեպատիտ C կամ ՄԻԱՎ-ը, -Ճառագայթում և քիմիաթերապիա, -ալկոհոլի չափազանց շատ սպառում:

    • Օրգանիզմն օգտագործում կամ ոչնչացնում է թրոմբոցիտները սովորականից ավելի արագ։ 

    Ի դեպ, հղիության ընթացքում և ծննդաբերության նախօրեին ապագա մայրերի մոտավորապես 5% -ի մոտ զարգանում է թեթև թրոմբոցիտոպենիա անհայտ պատճառներով։

    Ինչպե՞ս տարբերակել թրոմբոցիտների ցածր մակարդակը։ Երբեմն դա պատահաբար հայտնաբերվում է արյան ընդհանուր հետազոտության ժամանակ, քանի որ ախտանիշները հաճախ բացակայում են։ Սակայն երբեմն խնդիրն ուղեկցվում է նաև ախտանիշներով, որոնցից է՝

    • չդադարող արյունահոսությունը քթից կամ վերքից,

    • լնդերի արյունահոտությունը,

    • ծանր և առատ դաշտանը կանանց մոտ,

    • արյան հետքերը մեզի կամ կղանքի մեջ,

    • կապտա-մանուշակագույն ցանի և կապտուկների առաջացումը,

    • ռեկտալ արյունահոսությունը։ 

    Ի՞նչ անել, եթե թրոմբոցոտների քանակը նվազել է։ ժամանակին դիմել բժշկի: