• 12 Jul 24

    Քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ախտորոշում


    🔵 Քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ախտորոշման համար օգտագործվող հետազոտման մեթոդներից են՝

    1. Ռինոսկոպիա - քթի խոռոչի զննում ճակատային լույսով և քթի հայելիով:

    Այն թույլ է տալիս գնահատել քթի միջնապատի, խեցիների վիճակը, պոլիպների, արտադրության առկայությունը:

    2. Քթի խոռոչի և քթըմպանի էնդոսկոպիա - թույլ է տալիս գնահատել անզեն աչքի համար անտեսանելի հատվածները:

    3. Քթի հարակից խոռոչների ԿՏ - հեռազոտությունը թույլ է տալիս ախտորոշել վերջիններիս բորբոքումը, կիստաների, պոլիպների, նորագոյացությունների առկայությունը: