• 23 Sep 24

    Թութք


    Թութքը հետանցքի կամ ուղիղ աղու ստորին հատվածում լայնացած և այտուցված երակների առկայությունն է։ Թութքը կարող է առաջանալ ուղիղ աղու ներսում (ներքին թութք) կամ մաշկի տակ հետանցքի շուրջ (արտաքին թութք)։

    Թութքի ախտանիշներից են՝

    • հանգույցների առկայությունը,
    • անցավ արյունահոսությունը։

    Թութքի սրացման դեպքում հանգույցները սուր այտուցվում են (թրոմբոզ) և ուղեկցվում են սուր ցավերով։

    Արյունահոսող թութքի ժամանակ ժամանակին մասնագետին դիմելու դեպքում կատարվում է թութքային հանգույցների լիգավորում՝ ամբուլատոր պայմաններում։

    Թութքի III-IV աստիճանի դեպքում ցուցված է վիրահատական բուժում՝ թութքահատում։