Ե՞րբ է ցուցվում սեպտոպլաստիկան
Սեպտոպլաստիկան քթի միջնապատի շտկման վիրահատությունն է, որն արվում է առողջական նկատառումներից ելնելով:
Խոսքը միայն դժվարացած քթային շնչառության մասին չէ:
Սեպտոպլաստիկա ցուցվում է նաեւ այն դեպքերում, երբ պացիենտի մոտ առկա է՝
• քրոնիկական հարբուխ,
• հայմորիտ,
• քնի խանգարում (քնի ապնոէ),
• գլխացավեր։
Ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել սեպտոպլաստիկայի
Քթի միջնապատի թեքվածությունը, խեցիների գերաճը չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են առաջացնել թթվածնային քաղց, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել կոկորդի հիվանդությունների սրացման, որոնք են՝
- անգինա,
- ֆարինգիտ,
- լարինգիտ
- բրոնխների հետ կապված խնդիրներ:
Ի դեպ, շատ հաճախ սեպտոպլաստիկան համատեղվում է քթի պլաստիկայի հետ: