Ենթասուր թիրեոիդիտ
Ենթասուր թիրեոիդիտը վահանագեղձի բորբոքային հիվանդություն է։
Պատճառ են հանդիսանում վիրուսային հիվանդությունները:
Հիմնական ախտանշաններն են՝ ցավ կուլ տալիս և գլուխը շարժելիս, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, պարանոցի չափերի մեծացում, տեղային ավշային հանգույցների մեծացում, թուլություն, մկանացավեր։ Ցավը կարող է ճառագայթել դեպի ականջ և ծնոտ։
Բուժումը՝ հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ, կորտիկոստերոիդներ։
ՀԻՇԵՑՈՒՄ։ Հակաբիոտիկները ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ վիրուսներով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունները: