Հեշտոցի պատերի իջեցում..
Հեշտոցի պատերի իջեցումը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի են ունենում կնոջ սեռական ներքին օրգանների դիրքի փոփոխություններ: Հեշտոցի պատերի իջեցման պատճառը մկանների թուլացումն է: Ախտանշաններն են`
• ձգող ցավեր որովայնի ստորին շրջանում,
• դաշտանային ցիկլի խանգարում,
• անմիզապահություն կամ՝ հակառակը,
• տհաճ զգացողություն, այրոց, քոր՝ ինտիմ օրգանների շրջանում
• չորություն,
• դեֆեկացիայի խանգարում,
• մեթիորիզմ,
• ցավ և տհաճություն՝ սեռական հարաբերության ժամանակ,
• սեռական օրգանում օտար մարմնի զգացողություն։
Ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի և ստանալ համապատասխան բուժում։