Ի՞նչ է ճողվածքը
Ճողվածքը հույսվածքների կամ օրգանների դուրս գալն է այն խոռոչի պատի միջով, որտեղ նրանք նորմայում տեղակայված են։ Ճողվածքը, դուրս գալով մաշկի տակ, առաջացնում է ցավ եւ արտափքվածութուն:
Ճողվածքներն առաջանում են՝
- ֆիզիկական ծանր աշխատանքից,
- ծխելու հետեւանքով ( ծխելը հանգեցնում է ամենապինդ թաղանթի՝ ապոնեւրոզի թուլացման),
- փորկապությունների հետեւանքով,
- նախկինում արված վիրահատությունների հետեւանքով,
Ճողվածքները լինում են՝
- ստոծանիական,
- կերակրափողային բացվածքի,
- աճուկային,
- որովայնի առաջային պատի,
- պորտային,
- ազդրային,
Ճողվածքի ժամանակակից վիրահատությունն իրականացվում է ինչպես լապարոսկոպիկ, այնպես էլ բաց եղանակով: