Ինչու՞ է իջնում թրոմբոցիտների քանակը
Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք մասնակցում են արյան մակարդմանը։ Դրանք դադարեցնում են արյունահոսությունը վնասվածքների ժամանակ, իսկ եթե քանակը բավարար չէ, օրգանիզմը դադարում է «պայքարել» վնասվածքների դեմ և առաջանում է թրոմբոցիտոպենիա: Այն ախտորոշվում է, եթե արյան մեջ թրոմբոցիտների քանակը ցածր է նորմայից ` 150 հազարից։ Ինչու՞ է թրոմբոցիտների մակարդակը նվազում։
• Օրգանիզմը կուտակում է թրոմբոցիտները փայծաղի մեջ։
• Օրգանիզմն ավելի քիչ թրոմբոցիտներ է արտադրում, քան անհրաժեշտ է, առկա է՝ -լեյկոզ, -անեմիայի որոշ տեսակներ, -վիրուսային վարակներ, ինչպիսիք են հեպատիտ C կամ ՄԻԱՎ-ը, -Ճառագայթում և քիմիաթերապիա, -ալկոհոլի չափազանց շատ սպառում:
• Օրգանիզմն օգտագործում կամ ոչնչացնում է թրոմբոցիտները սովորականից ավելի արագ։
Ի դեպ, հղիության ընթացքում և ծննդաբերության նախօրեին ապագա մայրերի մոտավորապես 5% -ի մոտ զարգանում է թեթև թրոմբոցիտոպենիա անհայտ պատճառներով։
Ինչպե՞ս տարբերակել թրոմբոցիտների ցածր մակարդակը։ Երբեմն դա պատահաբար հայտնաբերվում է արյան ընդհանուր հետազոտության ժամանակ, քանի որ ախտանիշները հաճախ բացակայում են։ Սակայն երբեմն խնդիրն ուղեկցվում է նաև ախտանիշներով, որոնցից է՝
• չդադարող արյունահոսությունը քթից կամ վերքից,
• լնդերի արյունահոտությունը,
• ծանր և առատ դաշտանը կանանց մոտ,
• արյան հետքերը մեզի կամ կղանքի մեջ,
• կապտա-մանուշակագույն ցանի և կապտուկների առաջացումը,
• ռեկտալ արյունահոսությունը։
Ի՞նչ անել, եթե թրոմբոցոտների քանակը նվազել է։ ժամանակին դիմել բժշկի: