Կերակրափողի ճողվածք
Կերակրափողի ճողվածքը լուրջ խնդիր է մեր ազգաբնակչության մոտ:
Կերակրափողի ճողվածքը առաջանում է, երբ ստամոքսի մի մասը դուրս է գալիս կրծքավանդակի մեջ դիֆրագմայի միջով: Չնայած այս վիճակը հաճախ կյանքին վտանգ չի սպառնում, այն կարող է առաջացնել անհանգստություն և որոշ դեպքերում հանգեցնել բարդությունների:
Կերակրափողային ստորին փականը պատասխանատու է այրոցի զգացողության առաջացման համար, եւ երբ այն չի փակվում, ստամոքսի աղաթթուն բարձրանում է դեպի կերակրափող՝ առաջացնելով այրոց, որն էլ բերում է կերակրափողի լորձաթաղանթի հիվանդության՝ էզոֆագիտի:
Երկարատեւ էզոֆագիտը կարող է առաջացնել վատ հետեւանքներ՝ ընդհուպ մինչեւ օնկոլոգիական հիվանդություններ:
Ախտանշաններն են՝
- այրոց,
- ցավ՝ ուտելու ժամանակ կրծոսկրի հետեւի հատվածում,
- գղտոցներ,
- կերակրի հետհոսք՝ կռանալու կամ չնչի ֆիզիկական աշխատանքի դեպքում,
- անընդհատ թեթեւ հազ։
Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: