Որքա՞ն հաճախ այցելել գինեկոլոգի
Որքա՞ն հաճախ այցելել գինեկոլոգի
Սիրելի կանայք և աղջիկներ, խորհուրդ է տրվում տարին 1 անգամ այցելել գինեկոլոգի՝ պրոֆիլակտիկ հետազոտությունների։ Սա թույլ կտա ժամանակին հայտնաբերել առկա խնդիրները և կանխարգելել դրանց խորացումը, քանի որ ոչ բոլոր խնդիրներն են ուղեկցվում ախտանիշներով և հաճախ հայտնաբերվում են պրոֆիլակտիկ այցերի ժամանակ։
Իսկ եթե ունեք գանգատներ, ապա հարկավոր է ժամանակին դիմել բժշկի։
Ո՞ր ախտանիշների դեպքում է հարկավոր այցելել գինեկոլոգի։
• Անկանոն դաշտան,
• Անպտղություն,
• Ցավ որովայնի կամ մեջքի ստորին հատվածում,
• Արտադրություն՝ տարբերվող հոտով և զանգվածով,
• Դաշտանից դուրս արյունային արտադրություն,
• Ցավ սեռական հարաբերության ժամանակ,
• Քոր, այտուցվածություն, այրոց սեռական օրգաններում:
Միշտ հոգացեք ձեր առողջության մասին, այն ամենաթանկն է։