Ուլտրաձայնային ախտորոշում
👉 Ուլտրաձայնային ախտորոշումը՝ սոնոգրաֆիան, տեղեկատվական անվտանգ, ոչ ինվազիվ մեթոդ է տարբեր օրգանների և համակարգերի մի շարք հիվանդություններ ունեցող հիվանդների հետազոտման համար։
⚡ Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:
🔶 Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ աննշան գոյացությունների և շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր՝ բարձրացնելով ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը:
❗ «Էլիտ–Մեդ» բժշկական կենտրոնում նորագույն ուլտրաձայնային սարքավորումներն ապահովում են՝
· որովայնի խոռոչի,
· հետորովայնամիզային տարածության,
· փոքր կոնքի խոռոչի օրգանների,
· վահանագեղձի,
· կրծքագեղձերի,
· հոդերի,
· փափուկ հյուսվածքների,
· ամորձիների հետազոտությունների բարձրորակ և ճշգրիտ արդյունքներ։
📌 Ուլտրաձայնային հետազոտոթյան առավելություններն են՝ ճառագայթման վտանգի բացակայություն․ այս մեթոդն անվտանգ է նույնիսկ հղիների և երեխաների համար, բազմակի կրկնության հնարավորություն, հետազոտության անցավ ընթացք, հետազոտության արդյունքների արագ ստացում, բարձր ինֆորմատիվություն, հիվանդության ամենավաղ շրջաններում ախտորոշման հնարավորություն։
⠀👩⚕👨⚕ Եթե ունեք առողջական խնդիր, ապա «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը լավագույն ընտրությունն է: