Շագանակագեղձի հիպերպլազիա
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ։
Շագանակագեղձի գերաճի առաջին նախանշաններից են՝
- Հաճախացած միզարձակություն,
- Կիսադատարկման զգացողություն,
- Գիշերային ժամերին երկու և ավելի անգամ միզարձակություն,
- Ընդհատվող, թույլ շիթով միզարձակությունը։
Այս խնդրով պացիենտների մեծ մասը կարևորություն չեն տալիս կամ նույնիսկ չեն նկատում տարիների ընթացքում միզարձակության փոփոխությունը, քանի որ շագանակագեղձի աճը դանդաղ պրոցես է։
Շագանակագեղձի գերաճի պատճառով կարող է առաջանալ սուր և քրոնիկական միզակապություն, ինչն ավելի է բարդացնում և երկարացնում բուժման ընթացքը։ Ուստի, առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
45-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ անցնել սքրինինգային հետազոտություններ`
շագանակագեղձի ՈՒՁՀ
PSA (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն)
ուրոֆլոումետրիա
Վաղ շրջանում շագանակագեղձի գերաճի 2 տիպերն էլ ավելի լավ են ենթարկվում բուժման, քան ուշացած դեպքերում։