• 10 Sep 24

    Սուր շնչառական վարակներ


    Շնչառական վարակները հիմնականում փոխանցվում են շփման և օդակաթիլային ճանապարհով։ Սուր շնչառական վիրուսային վարակների աղբյուրը հիվանդ մարդն է, ում խոսելու, հազալու, փռշտալու ժամանակ վիրուսները ընկնելով օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցում են առողջ մարդու վերին շնչուղիներ (քիթ, կոկորդ, լորձաթաղանթներ)։

    Սուր շնչառական վիրուսային վարակների տարբեր հարուցիչների ախտանիշներն են՝ փռշտոց, քթի լցվածություն, քթահոսություն, ցավ կոկորդում, հազ, գլխացավ, ցավ մկաններում, կոշտացած շնչառություն, ցավ ականջում, տենդ, մրսածություն, աչքերի կարմրություն։

    Սուր շնչառական վարակների բարդություններն են՝ բակտերիալ ռինիտներ, սինուսիտներ, օտիտներ, տրախեիտներ, տոնզիլիտներ, թոքաբորբ։

    Ինֆեկցիայի ժամանակ խորհուրդ չի տրվում մասնակցել մարդաշատ միջոցառումների, խուսափել հիվանդների հետ շփումից, հաճախ լվանալ ձեռքերը, կրել բժշկական դիմակներ (հատկապես հիվանդանոցներում) և դիմել բժշկի խորհրդատվության։