Անոթների դուպլեքս սքանավորում
Դուպլեքս սքանավորումն ուլտրաձայնային ախտորոշիչ մեթոդ է: Համարվում է արյունատար անոթների՝ երակների, զարկերակների հետազոտման առավելագույն էֆեկտիվ և ոչ ինվազիվ մեթոդ: Հետազոտող մասնագետին այն թույլ է տալիս վիզուալիզացնել ոչ միայն անոթները և դրանց կառուցվածքը, այլ նաև դրանցում արյան հոսքը:
Դուպլեքս սքանավորումը ներկայում կիրառվում է մի շարք հիվանդությունների ախտորոշման համար՝
• անևրիզմաներ,
• ստորին վերջույթների թրոմբային հիվանդություններ,
• երակների վարիկոզ լայնացում,
• ստորին վերջույթների զարկերակային աթերոսկլերոզ,
• գլխուղեղի անոթների պաթոլոգիաներ և այլն…
Դուպլեքս հետազոտությունը ցավոտ չէ, չի պահանջում հատուկ նախապատրաստություն, չի ճառագայթում:
Ներկայիս ուլտրաձայնային սարքավորումները հնարավորություն են ընձեռում մինչև 90% ճշգրտությամբ ախտորոշել անոթային պաթոլոգիաները: