Էկրանների ազդեցությունը տեսողության վրա
Էկրանները մեր առօրյայի անբաժան մասն են և չեն կարող ազդեցություն չունենալ տեսողության վրա:
Մեծահասակների դեպքում հիմնական ազդեցությունը էկրանային ժամանակի չարաշահումն է, «Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումը՝ հոգնածություն, քոր և լարվածություն, կարմրություն, ցավ, օտար մարմնի զգացողություն աչքում, էկրաններից կապույտ լույսի երկարատև (2 ժամ և ավելի) ճառագայթման պատճառով` քնի խանգարումներ:
Փոքր տարիքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել՝ կարճատեսության պրոգրեսիա, ակոմոդացիոն սպազմ, շլություն և այլն։ Ամենատարբեր խնդիրների հիմք կարող են լինել նաև անբավարար լուսավորությունը կամ գերլուսավորությունը աշխատելու ժամանակ։
Աշխատելիս համակարգչի էկրանը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, ցանկալի է պարբերաբար դադար տալ, հաճախ աչքերը թարթել էկրանի առաջ գտնվելու ընթացքում և օգտագործել աչքի խոնավացնող կաթիլներ, կրել ուլտրամանուշակագույն և կապույտ լույսից պաշտպանիչ շերտով ակնոց։