• 21 Oct 24

    🦠Հելիկոբակտեր պիլորի. Ստամոքսի թաքնված վտանգ, որը պետք չէ անտեսել😧


    🔬Հելիկոբակտեր պիլորին մանրէ է, որը կարող է ապրել մեր ստամոքսի լորձաթաղանթում տարիներ շարունակ՝ առանց որևէ ակնհայտ ախտանշանի🩺

    ✔️ Այնուամենայնիվ, այս բակտերիան պատասխանատու է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի շուրջ 80%-ի համար,

    🦠Հելիկոբակտերը կարող է առաջացնել նաև բորբոքումներ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ստամոքսի քաղցկեղի ռիսկը:

    ❗ Հիմնականում կարող է դրսևորվել հետևյալ գանգատներով՝

    • փքվածության կամ տհաճ զգացողություն էպիգաստրալ շրջանում, որը շատ հաճախ կարող է միակ գանգատը լինել,
    • հաճախակի գխտոց, բերանում թթվության կամ դառնության զգացում,
    • սրտխառնոց, փսխում, այրոցի զգացում` կրծոսկրի հետևում,
    • էպիգաստրալ շրջանում` ցավեր: