• 27 Sep 24

    ՀԻՆԳ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲՆՈՐՈՇ ԵՆ ԹՐՈՄԲՈՖԼԵԲԻՏԻՆ


    Հիվանդների ճնշող մեծամասնությանը հետաքրքրում է այն փաստը, թե ունեն արդյոք թրոմբոֆլեբիտ՝ «թրոմբ»: Վերջինս կլինիկորեն ճշտելը շատ դեպքերում բավականին հեշտ է: Ահա այն հիմնական հինգ ախտանշանները, որոնք ձեզ թույլ կտան ախտորոշել մակերեսային երակների թրոմբոֆլեբիտը.

    1. Ցավ լայնացած երակների ուղղությամբ,

    2. Կարմրություն վարիկոզ փոփոխված երակների երկայնությամբ,

    3. Տեղային ջերմաստիճանի բարձրացում (այրոցի զգացում),

    4. Շոշափելի կոշտություն, որը սեղմելիս ցավում է,

    5. Վերջույթի փոքր ինչ այտուց վարիկոզ փոփոխված երակների ուղղությամբ:

    Նման ախտանշանների առկայության դեպքում անհապաղ անհրաժեշտ է դիմել անոթաբանի: