• 15 Oct 24

    Ի՞նչ է ճողվածքը


    Ճողվածքը հույսվածքների կամ օրգանների դուրս գալն է այն խոռոչի պատի միջով, որտեղ նրանք նորմայում տեղակայված են։ Ճողվածքը, դուրս գալով մաշկի տակ, առաջացնում է ցավ եւ արտափքվածութուն:

    Ճողվածքներն առաջանում են՝

    • ֆիզիկական ծանր աշխատանքից,
    • ծխելու հետեւանքով ( ծխելը հանգեցնում է ամենապինդ թաղանթի՝ ապոնեւրոզի թուլացման),
    • փորկապությունների հետեւանքով,
    • նախկինում արված վիրահատությունների հետեւանքով,

    Ճողվածքները լինում են՝

    • ստոծանիական,
    • կերակրափողային բացվածքի,
    • աճուկային,
    • որովայնի առաջային պատի,
    • պորտային,
    • ազդրային,

    Ճողվածքի ժամանակակից վիրահատությունն իրականացվում է ինչպես լապարոսկոպիկ, այնպես էլ բաց եղանակով: