• 30 Jan 25

    Ի՞նչ է նախադիաբետը


    Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։

    Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները

    ♦ տարիքը` 40 և ավելի,

    ♦ ավելորդ քաշ կամ ճարպակալում,

    ♦ ժառանգականություն,

    ♦ սիրտ-անոթային հիվանդություններ,

    ♦ զարկերակային գերճնշում,

    ♦ խոլեստերինի բարձր մակարդակ:

    Ինչպե՞ս կանխարգելել

    ♦ վերանայել կենսակերպի կանոնները,

    ♦ օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,

    ♦ օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,

    ♦ բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,

    ♦ սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։

    Կարևոր է`

    ♦ վնասակար սովորություններից հրաժարվելը,

    ♦ ֆիզիկական ակտիվությունը,

    ♦ սննդային օրագրի վարումը,

    ♦ առողջ քունը։

    Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։