• 17 Oct 24

    Կերակրափողի ճողվածք


    Կերակրափողի ճողվածքը լուրջ խնդիր է մեր ազգաբնակչության մոտ:

    Կերակրափողի ճողվածքը առաջանում է, երբ ստամոքսի մի մասը դուրս է գալիս կրծքավանդակի մեջ դիֆրագմայի միջով: Չնայած այս վիճակը հաճախ կյանքին վտանգ չի սպառնում, այն կարող է առաջացնել անհանգստություն և որոշ դեպքերում հանգեցնել բարդությունների:

    Կերակրափողային ստորին փականը պատասխանատու է այրոցի զգացողության առաջացման համար, եւ երբ այն չի փակվում, ստամոքսի աղաթթուն բարձրանում է դեպի կերակրափող՝ առաջացնելով այրոց, որն էլ բերում է կերակրափողի լորձաթաղանթի հիվանդության՝ էզոֆագիտի:

    Երկարատեւ էզոֆագիտը կարող է առաջացնել վատ հետեւանքներ՝ ընդհուպ մինչեւ օնկոլոգիական հիվանդություններ:

    Ախտանշաններն են՝

    • այրոց,
    • ցավ՝ ուտելու ժամանակ կրծոսկրի հետեւի հատվածում,
    • գղտոցներ,
    • կերակրի հետհոսք՝ կռանալու կամ չնչի ֆիզիկական աշխատանքի դեպքում,
    • անընդհատ թեթեւ հազ։

    Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: