• 19 Sep 24

    Որքա՞ն հաճախ այցելել գինեկոլոգի


    Որքա՞ն հաճախ այցելել գինեկոլոգի

    👉Սիրելի կանայք և աղջիկներ, խորհուրդ է տրվում տարին 1 անգամ այցելել գինեկոլոգի՝ պրոֆիլակտիկ հետազոտությունների։ Սա թույլ կտա ժամանակին հայտնաբերել առկա խնդիրները և կանխարգելել դրանց խորացումը, քանի որ ոչ բոլոր խնդիրներն են ուղեկցվում ախտանիշներով և հաճախ հայտնաբերվում են պրոֆիլակտիկ այցերի ժամանակ։

    ❗️Իսկ եթե ունեք գանգատներ, ապա հարկավոր է ժամանակին դիմել բժշկի։

    ❓Ո՞ր ախտանիշների դեպքում է հարկավոր այցելել գինեկոլոգի։

    • Անկանոն դաշտան,

    • Անպտղություն,

    • Ցավ որովայնի կամ մեջքի ստորին հատվածում,

    • Արտադրություն՝ տարբերվող հոտով և զանգվածով,

    • Դաշտանից դուրս արյունային արտադրություն,

    • Ցավ սեռական հարաբերության ժամանակ,

    • Քոր, այտուցվածություն, այրոց սեռական օրգաններում:

    👩‍⚕️ Միշտ հոգացեք ձեր առողջության մասին, այն ամենաթանկն է։