Շաքարային դիաբետն ու հետևանքները
Շաքարային դիաբետը չբուժելու դեպքում կարող է զարգանալ`
♦ կուրություն,
♦ երիկամային անբավարարություն,
♦ սրտանոթային խնդիրներ,
♦ գլխուղեղի կաթված,
♦ ստորին վերջույթների անդամահատում:
Նախ և առաջ պետք է վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում և կենսաբանական գործոնների` ավելորդ քաշ և ճարպակալում, զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ:
Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր բարդությունները: