Թոքաբորբ. ռիսկի գործոնները, ախտանշանները
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը:
Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։
Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին`
♦ ծխելը,
♦հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն, լյարդի ցիռոզ, ալկոհոլի չարաշահում, թմրամոլություն, քաղցկեղ։
Գանգատները`
♦ հազ,
♦ դող,
♦ տենդ,
♦ հևոց,
♦ կրծքավանդակի ցավ,
♦ թարախային խորխ,
♦ ախորժակի վատացում,
♦ ընդհանուր թուլություն:
Ժամանակին բժշկի նշանակմամբ բուժումը սկսելու դեպքում պացիենտների մեծ մասի մոտ 48-ից 72 ժամվա ընթացքում դիտվում է կլինիկական կայունություն։